ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սույն թվականի ապրիլի 5-ից մեկնարկեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքային պրակտիկան։

Աշխատանքային պրակտիկայում ներգրավվեցին Վայոց ձորի մարզի ակտիվ և նախաձեռնող 5 երիտասարդներ։

Աշխատանքային պրակտիկայի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ծանոթանալ հաշվապահական աշխատանքի թե՛ գործնական, թե՛ տեսական մասերին, այդ թվում հաշվապահական փաստաթղթաշրջանառությանը,  հարկային հաշվառմանը և ընդհանուր հաշվապահական հաշվառմանը։

Սա հաշվապահների երրորդ խումբն է, որ անցնում է աշխատանքային պրակտիկա «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։ Մինչ այժմ հնարավորություն են ունեցել պրակտիկային մասնակցելու 10 անձինք։

Ուրախ ենք ասելու, որ պրակտիկան ավարտած մասնագետներից 4-ն արդեն ունեն մշտական աշխատանք։

Աշխատանքային պրակտիկան անցկացնում են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գլխավոր հաշվապահ Լիլիթ Ներսիսյանը, հաշվապահ Եվա Գալստյանը և հաշվապահի օգնական Դիանա Ստեփանյանը։

Լիահույս ենք, որ ծրագիրը նոր հաջողությունների և շարունակական աճի հիմք կհանդիսանա նաև այս խմբի ապագա մասնագետների համար։

Ծրագիրն իրականացվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել