ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

    Մարտի 1-ից մինչ այժմ Վայոց ձորի մարզի այգեգործներին տրամադրվել և տրամադրվում են անվճար բարձրորակ պտղատու տնկիներ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Պտղաբուծության զարգացում» ծրագրի շրջանակում, Ատգեն Արմենյան Հիմնադրամի օժանդակությամբ։

    Ծրագրի նպատակն է մարզի այգեգործների համար ստեղծել լրացուցիչ կամ հիմնական եկամտի աղբյուր և խթանել գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը։ Արդեն 70 այգեգործներ օգտվել են այս եկամտաբեր առաջարկից և ձեռք են բերել ավելի քան 4 000 բարձրորակ պտղատու տնկիներ։

    Տնկիները տրամադրվում են նրանց, ովքեր ունեն համապատասխան տարածքներ, զբաղվում են այգեգործությամբ կամ ցանկանում են ընդլայնել ունեցածը։ Տնկիներ տրամադրելուն զուգահեռ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի մասնագետները պատրաստ են օգնել այգեգործներին ձեռք բերել նաև դրանց ճիշտ մշակման վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ:

    Ծրագրի շահառուներից Սամվել Բաբոյանն ունի սեփական այգի Մալիշկա համայնքում և այգին նորացնելու համար ձեռք է բերել թվով 30 ծիրանի տնկիներ։ Պարոն Բաբոյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի մասնագետների կողմից կազմակերպվող դասընթացներին, որոնք կօժանդակեն առավել արդյունավետ մշակել այգիները և ապահովել դրանց ճիշտ խնամքը։

Պատասխանել