Նոր համագործակցություններ, նոր գիտելիքներ և կարողություններ․ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի համագործակցությամբ շարունակվում է իրականացվել «Երիտասարդական համախմբում» ծրագիրը։
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում համագործակցության սահմանները կրկին ընդլայնվել են։
Այս անգամ երիտասրդները հյուրընկալել էին Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանին և բուժքույր Նունե Լևոնյանին։
Առաջին հավաքի ընթացքում ԲԿ գլխավոր տնօրենը երիտասարդներին ներկայացրեց երկարաժամկետ համագործակցության և հետագա դասընթացների իրականացման մասին։
Հանդիպման մեկնարկը տրվեց առաջին բուժօգնության հիմունքների ծանոթացմամբ և տեսական-գործնական գիտելիքների կիրառմամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երիտասարդական համախմբում» ծրագրի երկրորդ փուլի առաջին հավաքի մասնակիցներն Արենի համայնքի ակտիվ երիտասարդներն են։
Պատասխանել