![](https://communityngo.am/wp-content/uploads/2021/11/255019667_4588566011181743_6018223475699927916_n-1024x683.jpg)
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում շարունակվում է իրականացվել բատիկի և նկարչության 6-ամսյա դասընթացները, որոնք տեղի են ունենում Ջերմուկի համայնքային կենտրոնում «Կանայք հանուն տնտեսական զարգացման» խորագրի ներքո:
Ծրագրի հիմնական #նպատակը մարզի ստեղծագործ կանանց #ինքնազբաղվածության ապահովումն է։ Դասընթացի մասնակիցները, որոնք թվով 12-ն են, սովորում են հուշանվերների նկարազարդում՝ բատիկ և ազգային տարազներ, ընդհանուր նկարչություն, բնական ներկերի, յուղաներկերի օգտագործման տեխնիկա, ձեռք են բերում հմտություններ, նոր կարողություններ դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում:
2020 թվականին նկարչության և բատիկի խումբը մասնակցել է «My handmade Armenia» ծրագրին և ստեղծել է իր բրենդը՝ Legends of Jermuk անվանմամբ (https://www.facebook.com/Handmade.Jermuk):
Ջերմուկի համայնքային կենտրոնի համակարգող Anahit Yeghiazaryan -ն անդրադարձավ նոյեմբերի 13-ին կազմակերպվող ցուցահանդես-վաճառքին, «Արդյունավետ մասնակցության գործիքներ՝ սպասարկում, վաճառք, փաթեթավորում, SMM» խորագրով, որտեղ ներկա է գտնվելու նաև Ջերմուկի համայնքային կենտրոնի նկարչության և բատիկի խումբը, հնարավորություն ունենալով ցուցադրել և վաճառել իրենց ձեռագործ աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։
![](https://communityngo.am/wp-content/uploads/2021/11/253641746_4588565824515095_8414323378928619972_n-1024x683.jpg)
![](https://communityngo.am/wp-content/uploads/2021/11/254543791_4588565827848428_5174885742324169230_n-1024x683.jpg)
![](https://communityngo.am/wp-content/uploads/2021/11/255080653_4588565911181753_893506870225598132_n-1024x683.jpg)
![](https://communityngo.am/wp-content/uploads/2021/11/253881084_4588565717848439_5569789848424198150_n-1024x683.jpg)
Պատասխանել