«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Շեն» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերում» ծրագրի շրջանակում իրականացրեց հերթական գործնական դասընթացը ։
«Խաղողի և դեղձի այգիների խնամքը մինչ բերքահավաք և բերքահավաքից հետո» դասընթացը տեղի ունեցավ ՀԿ-ի փորձացուցադրական այգում։
Գործնական դասընթացի ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատու Կարեն Գաբրիելյանը ֆերմերներին ներկայացրեց խաղողի վազերի և դեղձենիների բերքահավաքին նախորդող և բերքահավաքից հետո անհրաժեշտ խնամքի հիմնական միջոցառումները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ։
![](https://communityngo.am/wp-content/uploads/2021/08/229709102_1478900099115196_5259699598854913484_n-300x225.jpg)
![](https://communityngo.am/wp-content/uploads/2021/08/233769920_1478900102448529_865141522645388192_n-300x225.jpg)
Պատասխանել