Արցախից Հայաստան տեղափոխվածների համար հումանիտար ճգնաժամի արձագանքման ծրագրեր

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է Արցախից Հայաստան տեղափոխվածների համար հումանիտար ճգնաժամի արձագանքման ծրագրեր։
Այս ծրագրերի շրջանակներում ՄԱԿ-ը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող REACH հումանիտար նախաձեռնության հետ։ Նախաձեռնությունը մասնագիտացված է ճգնաժամի հետևանքով տուժած մարդկանց շրջանում կարիքի գնահատման և տեխնիկական խնդիրների փորձագիտական վերհանման գործում։
Նպատակ ունենալով հումանիտար օժանդակության ռեսուրսների առավել արդյունավետ ու տեղին տեղաբաշխման՝ ՄԱԿ-ը և REACH-ը մեկնարկել են բազմաճյուղային կարիքի արագ գնահատում։
Վայոց ձորում կարիքի գնահատման գործընթացում REACH-ին օգնում է Սյունիք-Զարգացում ՀԿ-ն։
ՀԿ-ի կողմից ընտրված և վերապատրաստված երիտասարդները դեկտեմբերի 10-ին տեխնիկական և փորձագիտական օժանդակություն ստացան REACH-ի աշխատակիցների կողմից կարիքի գնահատումն առավել հմուտ իրականացնելու համար։

 

Պատասխանել