Հավաստագրերի հանձնում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

COVID-19 համաճարակով պայմանավորված «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրային շատ աշխատանքներ իրականացվել են ինտերնետային հարթակներում։ Այդպիսի ծրագրերից էին նաև հերթական վեբինար-դասընթացները կազմակերպված «Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագրի շրջանակում։ Վեբինարի թեմաներն էին՝

  • Կարիերայի զարգացում և պլանավորում
  • Ազգային խոհանոց
  • Ձեռներեցություն ու ձեռնարկատիրություն

Վեբինարները անցկացվել են համապատասխան մասնագետների՝ հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի  և դասընթացավար Հայկուհի Գևորգյանի կողմից։

Սեպտեմբերի մեկին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը։ Թվով 18 մասնակից, ովքեր մասնակցել էին կազմակերպված վեբինարներին, ստացան իրենց հավաստագրերը։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում գերմանական Brot für die Welt կազմակերպությանը իր շարունակական աջակցության համար։

Պատասխանել