Ապրիլի 30-ին, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր «Սոցիալական զարգացում» ծրագրի շրջանակում ավարտին հասցրեց մի շատ կարևոր նախաձեռնություն, որի հիմնական նպատակն էր մարզի երիտասարդներին զինել տեսական և գործնական գիտելիքներով՝ տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում, տրամադրելով նրանց աշխատանքային առաջին փորձ։
Աշխատանքային պրակտիկայի ընթացքում ստացած կարողություններն ու փորձը մասնակիցներին դարձրեցին ավելի մրցունակ աշխատաշուկայում։
Ահա այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք նրանք ստացել են այս ամիսների ընթացքում՝
Դասընթացաշար տուրիզմի ոլորտում՝
- մարզի պատմամշակութային վայրերի ուսումնասիրություն, բացահայտում,
- տուրիզմի զարգացման պոտենցիալի գնահատում մարզում,
- տուր փաթեթների կազմում,
Գյուղատնտեսության ոլորտում՝
- փորձի փոխանակման այցեր փորձացուցադրական այգիներ,
- պտղաբուծության զարգացման հիմնախնդիրների և հեռանկարների ուսումնասիրություն Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերում,
Ինչպես նաև մի շարք վերապատրաստումներ հետևյալ թեմաներով՝
- Ինչպես կազմել գրագետ և մրցունակ CV, ինչպես պատրաստվել ու ներկայանալ աշխատանքային հարցազրույցների,
- Ի՞նչ է ֆասիլիտացիան, որն իր հերթին ընդգրկում էր հետևյալ թեմաները՝ ֆասիլիտատորի հատկանիշներ, հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտների հաղթահարման մեթոդներ և աշխատանքային օրակարգի կազմման կանոններ,
- Ֆոնդահայթայթում,
- Փոքր դրամաշնորհային ծրագրեր գրելու և դիմելու կարգեր։
Անգլերենի գործնական դասընթացներ,
Համակարգչային հմտություններ՝ Adobe Photoshop, InDesign, Lightroom, MS Office
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցներն ուրախ էին բացահայտելու և աշխատելու մարզում նման մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդների հետ։
Սիրելի մասնակիցներ, մաղթում ենք ձեզ վառ գույներով ապագա, որի մի մասը լինի, իհարկե, ձեր սիրելի աշխատանքը։
Պատասխանել