‹‹Երիտասարդները հանուն խաղաղության›› ծրագիրն իրականացվում է ‹‹Սյունիք-Զարգացում›› ՀԿ-ի կողմից շվեյցարական HEKS/EPER կազմակերպության օժանդակությամբ։ Ծրագիրը Հարավային Կովկասի երիտասարդների միջև ընկերության և համագործակցության ստեղծման եզակի հարթակներից է։
Ծրագրի թիմը փնտրում է ամենապոզիտիվ, ամենակենսախինդ, էնտուզիազմով, անսահման կրեատիվությամբ և խենթ ու խելառ գաղափարներով լի խարիզմատիկ լիդերներ։ Հումորի զգացումն ու լրջագույն պատասխանատվությունն ամենակարևոր չափորոշիչներից են։
Դե ինչ, եթե դու համապատասխանում ես վերը նշված պահանջների մեծամասնությանը և 22-30 տարեկան ես, կարողանում ես հաղորդակցվել ռուսերենով, ուրեմն բարի գալուստ ‹‹Երիտասարդները հանուն խաղաղության›› ծրագրի մեծ ընտանիք, որտեղ դու՝
- Սև ծովի ափին (Վրաստան, Բոբոկվատի) կմասնակցես ‹‹Առաջնորդություն և ֆասիլիտացիա›› և ‹‹Կոնֆլիկտների կառավարում›› թեմաներով վերապատրաստումների,
- Կաշխատես Հայաստանում կամ Վրաստանում կազմակերպվող տասնօրյա ամառային ճամբարում,
- Ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենաս իրացնելու հանուն խաղաղության տարբեր գաղափարներ։
Ծրագրին դիմելու համար հարկավոր է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]
Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մայիսի 25-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով՝ https://web.facebook.com/YouthforpeaceinSC/ կամ զանգահարել ծրագրի համակարգող Հասմիկ Գալստյանին հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 04 01 31:
Պատասխանել