Խաղաղության ճիշտ ընկալումը, ըմռնումն ու օգտագործումը, տարիներ շարունակ ‹‹պատճառ›› է հանդիսացել Վրաստանի և Հայաստանի երիտասարդ վերապատրաստողների հանդիպման համար: Երիտասարդներ, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում խաղաղություն տարածելու կրթության և սոցիալական մեդիայի միջոցով: ‹‹Սյունիք-Զարգացում›› ՀԿ-ն իր կողմից իրականացվող ‹‹Սոցիալական Զարգացում›› և ‹‹Երիտասարդները հանուն խաղաղության›› ծրագրերի շրջանակներում, յուրաքանչյուր տարի, Հայաստանի և Վրաստանի երիտասարդ վերապատրաստողների ու երիտասարդական ՀԿ-ներում ներգրավված ու ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդների համար կազմակերպում է կոնֆլիկտի միջնորդության և կոնֆլիկտի փոխակերպման թեմաներով վերապատրաստումներ։ Նպատակը երիտասարդներին նոր գիտելիքներով ու հմտություններով զինելն է, ովքեր հետագայում կկիրառեն իրենց փորձը ոլորտի այլ ծրագրերում և վերապատրաստումների ընթացքում։
Սույն թվականի օգոստոսի 9-ին, ‹‹Սյունիք-Զարգացում›› ՀԿ-ի ‹‹Սոցիալական Զարգացում›› (գերմանական Brot für die Welt ֆինանսական աջակցությամբ իրականացվող) ծրագրի շրջանակներում, վերոնշյալ ծրագրերի 25 շրջանավարտների համար կազմակերպվեց ‹‹Երիտասարդներն ու խաղաղությունը›› խորագրով աշխատանքային հանդիպում/կոնֆերանս։ Մասնակիցները բաժանվեցին երեք աշխատանքային խմբերի՝
1. Խաղաղությունն ու սոցիալական մեդիան,
2. Խաղաղության կրթություն
3. Խաղաղությունն ու մարդու իրավունքները
Յուրաքանչյուր խումբ քննարկեց և ներկայացրեց երիտասարդների դերը, կարևորությունն ու հնարավորությունները խաղաղության կառուցման գործընթացում։
Հայաստանում Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Արտակ Ալոյանը ֆասիլիտացրեց աշխատանքային հանդիպումը։
‹‹Խաղաղության կրթության›› աշխատանքային խմբի ֆասիլիտատորը ‹‹Քրիստոնեական դաստիրակության կենտրոն››-ի Վայոց ձորի ներկայացուցիչ Հայարփի Աղախանյանն էր, իսկ ‹‹Խաղաղությունն ու մարդու իրավունքները›› աշխատանքային խմբինը՝ իրավաբան Աբգար Կլյանը։ ‹‹Խաղաղությունն ու սոցիալական մեդիան›› աշխատանքային խումբը ֆասիլիտացվեց գերմանական ԱՐԴ հեռուստաընկերության լրագրող, սոցիալական գիտությունների թեկնածու Լուիսա Գայը, ով Հայաստան էր ժամանել շվեյցարական HEKS-EPER կազմակերպության օժանդակությամբ։ Ինչպես նշեց մասնակիցները մեկը, տարածաշրջանում նմանատիպ ծրագրերի իրականացումը խաղաղաշինության գործընթացում առանցքային դեր ունի երիտասարդների համար:
Պատասխանել