Մոնիտորինգային այց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Մայիսի 22-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց գերմանական Brot für die Welt  կազմակերպության «Կովկասի և Կենտրոնական Ասիայի» ծրագրերի  աշխատակից Նինա Խուչուային: «Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» և «Տեղահանված և սոցիալապես խոսցելի խմբերի ինտեգրումը հայաստանյան աշխատանքային շուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով»  ծրագրերի շրջանակներում իրականացվող մոնիտորինգային այցի նպատակն էր ծանոթանալ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրերին, ինչպես նաև այցելել ծրագրերի իրականացման վայրեր, ներառյալ համայնքային կենտրոններ՝ տեղում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին և հանդիպել ծրագրերի շահառուներին: ՀԿ-ի կողմից Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի համայնքային կենտրոններում իրականացվող պատանի ճարտարապետների խմբակը, երիտասարդ կանանց կողմից պատրաստվող հայկական տարատեսակ ձեռագործ աշխատանքները հաճելիորեն զարմացրեցին նրան: Մոնիտորինգային այցի ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Սոցիալական զարգացում» ծրագրի ղեկավար Տաթև Հարությունյանը Նինա Խուչուային ներկայացրեց նոր՝ 2018-2021թթ.-ի  ծրագրային առաջարկը: Քննարկվեցին նաև ծրագրային ձեռքբերումներն և հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Պատասխանել