Ներառական դասընթաց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրումը հայաստանյան աշխատանքային շուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագրի շրջանակներում կայացավ առաջին Ներառական դասընթացը, որը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում:

Դասընթացի նպատակն է բարձրացնել Հայաստանում բնակվող սիրիահայերի, ինչպես նաև Վայոց ձորի և Հայաստանի այլ մարզերի սոցիալապես խոցելի խմբերի  մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում:

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին ինչպես գրել մրցունակ CV,

ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցին, զարգացրեցին իրենց հաղորդակցության հմտությունները:

Դասընթացից ստացված գիտելիքների հիման վրա մասնակիցներից յուրաքանչյուրը պատրաստեց կարիերայի զարգացման  անհատական պլանը, որը հետագայում կխթանի ծրագրի շրջանակներում շահառուների համար անցկացվող աշխատանքային պրակտիկաների և վերապատրաստումների իրականացմանը:

Մասնակիցների հետ  իր հաջողության փորձով կիսվեց սիրիահայ ձեռնարկատեր Արծիվ Հաջինյանը, ով իր խոսքով քաջալերեց մասնակիցներին լինել ավելի ակտիվ՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու գործընթացում:

Պատասխանել