«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն միշտ խթանում է իր աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը: Սեպտեմբերի 17-ից 24-ը ՀԿ-ն հյուրընկալեց իր գործընկեր գերմանական «Հաց Աշխարհին» կազմակերպության խորհրդատու Ինգո Մյուլլերին: Քառoրյա սեմինարի ընթացքում քննարկվեց «Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» ծրագրի վերջին երկու տարիների առաջընթացը, ֆասիլիտացիոն մոտեցման փոփոխությունները, և ծրագրի ընթացքում քաղած դասերը: Իր այցի ընթացքում պրն. Մյուլլերն այցելեց նաև ծրագրի շահառուներին, շահագրգիռ կողմերին, քննարկեց ծրագրի ընթացքում առաջացած խնդիրները, նվաճումները և հետագա զարգացման հեռանկարները:
![](https://communityngo.am/wp-content/uploads/2017/09/IMG_5754-min-300x200.jpg)
Պատասխանել