ShoeBox Sharing հասարակական կազմակերպություն

Հրատարակված Ծրագրեր Սփյուռքի Հետ | 0

Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում գտնվող  «The ShoeBox Sharing» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է ամերիկահայ Քրիստինա Գարապետյանի կողմից և նպատակ ունի օժանդակել Հայաստանի երեխաներին։ Տարիներ շարունակ ՀԿ-ն իր մեծածավալ օժանդակությունն է ցուցաբերում Վայոց ձորի մարզի և Սիրանույշ ճամբարում հանգստացող զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` տրամադրելով հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ և այլն։ 2016թ.-ին ՀԿ-ն Եղեգնաձորում գտնվող «Ծիածան» մանկապարտեզի սաներին և Չիվա համայնքի «Երեխաների զարգացման կենտրոնին» նվիրեց դպրոցական պարագաներ և խաղալիքներ: Հատկանշական է, որ ՀԿ-ն իր գործունեությունն իրականացնում է՝ ներգրավելով Ֆրեզնո քաղաքի դպրոցների աշակերտներին և անհատ բարերարների։ Անգնահատելի է Քրիստինեի դերն ու նվիրումն այս աշխատանքներում, իսկ նրան խրախուսում և օժանդակում է իր հայրը՝ բարերար ու բարեգործ, ատամնաբույժ Ռոբերտ Գարապետյանը։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում Քրիստինա Գարաբեդյանին և «ShoeBox Sharing» ՀԿ-ին Հայաստանի երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար:

Պատասխանել