Մարդկային ռեսուրսների ցանցի ստեղծում հարավային Կովկասի խաղաղության համար

Ծրագիրը, որի նպատակն էր պատրաստել երիտասարդ կադրեր կոնֆլիկտի վերլուծման, կառավարման, փոխակերպման, միջնորդության և լուծման ոլորտներում, իրականացվել է Գերմանիայի դաշնության Արտաքին գործերի նախարարության Արտաքին մշակութային կապերի ինստիտուտի աջակցությամբ։ Երեք շաբաթյա տևողությամբ ամառային ակադեմիան իրականացվեց Եղեգնաձորի Գիտելիք համալսարանում: Հայաստանից և Վրաստանից երեսուն երիտասարդ ակտիվիստներ մասնակցեցին ToT դասընթացներին, որտեղ դասավանդում էին հայ, վրացի և եվրոպացի մասնագետներ։ Որպես ակադեմիայի շարունակություն, շրջանավարտները խաղաղության վերաբերյալ սեմինարներ իրականացրեցին իրենց համայնքներում ձեռք բերված գիտելիքները հասակակիցների հետ կիսելու համար։ Ի հավելումն այդ ամենի, լույս տեսավ վերապատրաստման ձեռնարկ և կազմակերպվեց ավարտական կոնֆերանս՝ ծրագրի արդյունքներն ու առկա ռեսուրսները ոլորտի դերակատարների հետ կիսելու նպատակով:

Պատասխանել