«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր Ատգեն Արմենյան Հիմնադրամի ներկայացուցիչ, կանադահայ Արամ Աճեմյանն իր ջանքերով կազմակերպած ֆոնդահայթայթման արդյունքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ին էր փոխանցել ֆինանսական միջոցներ Վայոց ձորի մարզի խոցելի խմբերին օժանդակելու նպատակով։
Սույն թվականի ապրիլի 21-ին ՀԿ-ն իր համայնքային և գյուղատնտեսական ծրագրի շրջանակում Նախիջևանից ընդամենը 700 մետր հեռավորության վրա գտնվող, սահմանապահ Խաչիկ բնակավայրին տրամադրեց ավելի քան 5 տոննա ցորենի սերմացու։
Ինչպես գյուղացիներն են ասում ամեն տարի սահմանն իրենք են գծում գութանով, այս տարի ևս բացառություն չեղավ։
Աջակցությունը հնարավորություն կտա բնակավայրում ապահովել բնակիչների զբաղվածությունը և լուծել պարենային անվտանգության խնդիրը։
Պատասխանել