Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավում այգեգործության զարգացման միջոցով

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ոռոգման ծրագրերի և գյուղատնտեսական նախաձեռնությունների իրականացման երկար փորձ ունի։ ՀԿ-ն մարզում առաջինն է տեղայանցրել կենսահումուսի արտադրության տեխնոլոգիան, միևնույն ժամանակ տեղի այգեգործներին ներկայացնելով բուսաբուծության մեջ կենսահումուսի կիրառման մեթոդներն ու արդյունավետությունը։ Կազմակերպությունը մարզի ֆերմերներին տրամադրել է նաև կարտոֆիլի և բանջարեղենի սերմերի եզակի տեսակներ:

 

Մարզի սոցիալապես խոցելի խմբերին կայուն եկամտի աղբյուր ապահովելու նպատակով ՀԿ-ն տրամադրել է երինջներ, այծեր, ոչխարներ և մեղվաընտանիքներ:

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ջանքերով է մարզի ողջ տարածքում իրականացվել ծառատունկի աշխատանքներ (ավելի քան 20000 պտղատու և դեկորատիվ ծառեր):

Այգեգործության զարգացման ծրագրի նպատակը

Ծրագրի  գլխավոր  նպատակը այգեգործության կայուն արժեշղթայի ապահովման միջոցով Գեղարքունիք և Վայոց  ձոր մարզերի ֆերմերների եկամտի աճի  բարձրացումն ու կենսապայմանների բարելավումն է:

2011թ ՀԿ-ն մեկնարկել է այգեգործության զարգացման նոր ռազմավարություն տեղի այգեգործներին ապահովելու բարձրորակ այգեգործական նյութերով/գործիքներով, բարելավելու տեղի այգեգործների հմտություններն ու այգեգործական պրակտիկան, ինչպես նաև ապահովելու նոր և այլընտրանքային շուկա տեղի արտադրանքն ավելի լավ պայմանններով իրացնելու համար:

2015թ ՀԿ-ն գյուղատնտեսական զարգացման ծրագրի նոր փուլի շրջանականերում սերտորեն համագործակցում է Շեն ԲՀԿ-ի հետ: Շվեցարական HEKS-EPER կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ այս ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`

 

Տնկարան- Ծրագրի օժանդակությամբ Գետափ համայքնի 7 ֆերմերների կողմից հիմնվել է տնկարանային տնտեսություն: Տնկարանային տնտեսությունն արտադրում է շուկայի նոր պահանջմունքներին համապատասխան տեսակների կորիզավորների, հնդավորների և խաղողի բարձրորակ տնկանյութ: Տնկարանի ֆերմերները նաև վերապատրաստվել են իրենց հաճախորդ այգեգործներին տրամադրելու հավելյալ խորհրդտավություն պտղատու այգիների հիմնամ և մշակության վերաբերյալ:

 

Կարողությունների զարգացում: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հետևողականորեն կազմակերպում է այգեգործների կարողությունների զարգացում` փոխանցելով նորարարական այգեգործական տեխնոլոգիներ: Յուրաքանչյուր տարի շահառու համայնքներից ընտրվում են լիդեր այգեգործներ, ովքեր վերապատրաստվում են իրենց համայքների ֆերմերներին խորհրդատվություն մատուցելու նպատակով: Լիդեր այգեգործների այգիներում ՀԿ-ն պարբերաբար կազմակերպում է փորձացուցադրություններ պայքարի միջոցառումներ վնասատուների դեմ, պտղատու այգիների պրոֆիլակտիկ բուժումներ, ինտենսիվ էտ և այլն: Փորձացուցադրական այգիների հողերը հարստացվել են բիո, հանքային և կոմպլեքս պարարտանյութերով:

 

Մարքեթինգի բաղադրիչ: Շահառու համայքներում կազմվել են 3-4 հոգանոց մարքեթինգային խմբեր համատեղ կազմակերպելու իրենց համայքի բերքի իրացումը: Մարքեթինգային խմբերը հանդիսանում են միջնորդներ շուկայի հիմնական դերակատարների և այգեգործների միջև: Վերջիններս խրախուսվում են մասնակցելու գյուղատնտեսական տոնավաճառների և փառատոների: Մարքեթինգային խմբերի գործունեության արդյունքում արդյունավետ համագործակցություն է ձևավորվել տեղի այգեգործների և մի քանի չիր արտադորղների, արտահանողների, գինեգործարանների և սուպերմարկետների ցանցերի միջև:

ՀԿ-ն նաև աջակցում է տեղի արտադրանքի մարկետինգի և գովազդի կազմակերպմանը օնլայն հարթակներում:

 

 

Սառնարանային տնտեսություն: Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում ՀԿ-ն հիմնել է մարզի ամենամեծ սառնարանային տնտեսությունը ժամանակակից սառեցման և ստանդարտներին համապատասխան իզոլացիոն համակարգով: Սառնարանային տնտեսության ամբողջական հզորությունը 80 տոննա է` երեք առանձին խցիկներով: Այս ծավալի սառնարանային տնտեսության հիմնման նպատակն է  աջակցել տեղի այգեգործներին ստանալու լրացուցիչ եկամուտ իրենց արտադրանքը հետսեզոնին իրացնելու միջոցով:

 

Փորձացուցադրական ցածրաճ այգի: PUM Netherlands Senior Experts կազմակերպության հետ սերտ համագործակցության արդյունքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորում հիմնել է փորձացուցադրական ցածրաճ այգիներ ու ինտենսիվ տնկարան: Փորձացուցադրական այգիները ծառայում են որպես ուսումնական պրակտիկայի կենտրոն Վայոց ձորի և Գեղարքունիքի այգեգործների համար:

 

Ցածրաճ այգու մշակության տեխնոլոգիաների տեղայնացում: 2011թ օգոստոսին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց  PUM Netherlands Senior Experts կազմակերպության այգեգործության փորձագետ պրն Ֆրանս Հելդենսին: Պրն Հելդենսը, ով երկար տարիներ մշակել է սեփական այգիներ, ունի ցածրաճ այգու մշակության վերաբերյալ տեսական գիտելիքներ և փորձով ամրապնդված պրակտիկ հմտություններ: 10-օրյա այցի ընթացքում պրն Հելդենսը անցկացրեց տեղեկատվական դասընթացներ և սեմինարներ ցածրաճ այգիների մշակության վերաբերյալ:

Տեսնելով տեղի այգեգործների ոգևորությունն ու պատրաստակամությունը հանդեպ նոր տեխնոլոգիաների տեղայնացման` պրն Հելդենսի ջանքերով Վայոց ձորում հիմնվեց փորձացուցադրական խնձորի (250 Golden Reindeers and 250 Jonagold on M26) այգի և ինտենսիվ տնկարան: Տարիների ընթացում փորձացուցադրական այգին ընդլայնվել է տանձի, կեռասի և սալորի ինտենսիվ ծառերով:

Ցածրաճ այգիներին կից ինտենսիվ տնկարանն արդեն արտադրում է բարձրորակ տնկիներ ցածրաճ այգիներ հիմնել ցանկացողների համար: